

Նոր պայմաններ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շահառուների համար։ Կառավարության առաջարկած փոփոխություններով ամուսինների տարիքային շեմը 65-ի փոխարեն կդառնա 70, ձեռք բերվող բնակարանի առավելագույն շեմն էլ ՝ 30 մլն դրամ։ Նախկինում գործող մինչև 30 տոկոս կանխավճարի փոխարեն կառավարությունն առաջարկում է մինչև 10 տոկոս կանխավճար՝ 20 տոկոսը թողնելով ապահովագրությանը։




