

Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնած լրագրողական այցի շրջանակում Ալիսա Գևորգյանն օրերս Շիրակի մարզի Արևշատ համայնքում էր:
Համայնքի խնդիրների ու առօրյայի մասին տեղեկություններով կիսվել են Արևշատի ՝ քաղաքականապես ամենաակտիվ բնակիչներն ու համայնքապետ Սայաթ Խաչատրյանը: Մանրամասները` ռեպորտաժում:
Շիրակի մարզի Արևշատ համայնքն ունի 2142 բնակիչ, քաղաքականապես ամենաակտիվներն, ինչպես ամենուր, տարեց թոշակառուներն են, որոնք համայնքապետարանին կից փոքրիկ այգում հավաքվում են ամեն օր և ուրվագծում երկրի ռազմաքաղաքական, սոցիալ տնտեսական ցանկալի պատկերը: Արևշատ հասած թավշյա հեղափոխությունը նախ թոշակի բարձրացման հարցն է օրակարգ բերել:

Թոշակի բարձրացմանը դեռ կսպասեն, բերքի իրացումն անհետաձգելի է: Արևշատում հիմնականում գազար, կարտոֆիլ ու ճակնդեղ են ցանում: Գազարի շուկան այսօր կարգավորված չէ: «Խանգարում է Թուրքիայից ներկրված գազարը, մեր ապրանքը դարձնում անմրցունակ»,-դժգոհում են տեղացիները

Եվս մեկ օրակարգային հարց, որ քննարկում ենք արդեն ծանոթ արևշատցիների հետ:

Զրույցի ընթացքում չշրջանցվեց նաև արտագաղթի, արտագնա աշխատանքի թեման: Արևշատցիներն ասացին, որ երիտասարդների շուրջ 70 տոկոսը ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Գյուղամիջում արտագնա աշխատանքից վերադարձածի էլ հանդիպեցինք: Մոսկվայից էր վերադարձել:

Հողերս կմշակեմ կապրեմ, հեռանկարը մեզ միանգամայն իրատեսական է թվում, հատկապես այս տարվա գյուղատնետեսական ցուցանիշների վերաբերյալ համայնքապետ Սայաթ Խաչատրյանի մեկնաբանությունները լսելուց հետո:

Արևշատի խիստ լավատեսորեն տրամադրված համայնքապետը հերքեց նաև համագյուղացիների ներկայացրած ցուցանիշը արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ:

«Ճիշտը վերադառնալն է»,-մեր զրույցը եզրափակեց համայնքապետ Սայաթ Խաչատրյանը:





