ԿարևորՔաղաքական

2008-ի մարտի մեկին սահմանը չի թուլացել. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ


Երեկվա հայտնի մամուլի ասուլիսում ՀՔԾ պետը 2008 թ.-ի մարտի 1-ին բանակի առնչության վերաբերյալ հերթական աղմկահարույց բացահայտումներն արեց:

Դրանց հետ կապված լրագրողներն այսօր հարեր են ուղղել ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանին, որն այդ օրերին զբաղեցրել է ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

Խոսելով, մասնավորապես, այն մասին, որ այդ օրերին առաջնագծից զորքեր են հեռացվել՝ Արտակ Դավթյանը նշել է, որ կարող է ասել, որ այդ օրերին առաջնագիծը նոսրացած չի եղել:

Առաջնագծում ընդհանուր մարտական աշխատանքը եղել է սովորական, եթե կարելի է այդպես ասել, մարտական աշխատանք՝ ձեւակերպել է ՀՀ ԶՈՒ-ի ԳՇ-ի պետը:

Թեմայի վերաբերյալ այսօր լրագրողները հարց են ուղղել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Անդարդառնալով Մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության մասին ՀՔԾ պետի
հայտարարություններին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ ասաց, որ չի կարող գնահատական տալ նախաքննական մարմինների եւ դատախազության որեւիցե մի գնահատականի, ապա հավելեց.

«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է. եւ Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում եւ իրենց պարտականությունները կատարել են»:

Թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի՝ հավելեց Դավիթ Տոնոյանը:

Թեմայի վերաբերյալ լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Նա 2007 թվականին նշանակվել եւ այդ օրերին շարունակում էր զբաղեցնել  ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

Արտակ Դավթյանը նշեց, որ 2008 թ.-ի մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանն իրականացրել է դիվերսիոն-հետախուզական փորձ, որը հայկական ԶՈՒ-երը կանխել են:

Ադրբեջանը այդ ժամանակ տվել է 10-12 զոհ, իսկ հայկական կողմը՝ երկու վիրավոր: Այդ օրերին սահմանը չի տուժել եւ չի թուլացել՝ հավելեց ԳՇ պետը:

Արտակ Դավթյանը նաեւ շեշտեց, թե 10 տարի առաջվա իրադարձություններով զբաղվող քննչական մարմինները միգուցե ավելի շատ տեղեկատվություն ունեն:

Back to top button