
Յութուբյան ալիքում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվում է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:
Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:
Արդյոք սա ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի խոսակցությունն է, Հատուկ քննչական ծառայությունից և ԱԱԾ-ից չեն մեկնաբանել:




