

Փանիկի հայ կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը շուտով հրապուրիչ կդառնա զբոսաշրջիկների համար: Եկեղեցու տարածքում է գտնում Հացի թանգարանը, որը կեսդարյա պատմություն ունի:
Այտեղ ցուցադրված են տարբեր ժամանակաշրջանում հացահատիկի տարբեր խառնուրդներից թխված հացերն ու երկրագործական իրեր:
Շիրակի մարզի Փանիկ գյուղում ճիշտ է տուրիզմը զարգացած չէ, սակայն գյուղ եկած այցելուներին տեղացիներն ուղղորդում են միակ վայրը, որտեղ գտնվում է հայ կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցին: 1846 թվականին կառուցված եկեղեցին անաստվածության տարիներին ժամանակավորապես խոնարհվել է, սակայն փանիկցիների ջանքերով չի վերածվել հացահատիկի ամբարի, կամ այլ պահեստի:

Անկախացումից եկեղեցին նոր շունչ է ստացել, վերանորոգվել է. որտեղ կրկին պատարագ է մատուցվել՝ շուրջը համախմբելով կաթողիկե հավատքի հետևորդներին: Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը հիմա բարեկարգ է ու աչք շոյող մաքուր: Այն վերակառուցվել է նախորդ տարվա վերջին: Հարակից շենքում է գտնվում տարածաշրջանում միակ Հացի թանգարանը, որը հիմնադրվել էր 1967թ-ին դպրոցում, պատմության ուսուցչի՝ Պետրոս Նահապետյանի ջանքերով:երկրաշարժից հետո դպրոցի փլատակների տակից հավաքել են պահպանված նմուշները:
Ներկայացված Հացի նմուշները 50 տարուց ավելի պատմություն ունեն, թխվել, չորացվել ու մեզ է հասել հատուկ սնդուկներում: Թանգարանում ցուցադրված են նաև հացահատիկի տեսակները, երկրագործական այն գործիքները, որոնցով մշակվել են հացահատիկի տարածքները և այն, ինչով թխվել է հացը:

Հնագույն իրերը հայտնաբերվել են Փանիկի և հարակից բնակավայրերի տարածքներից ու խնամքով տեղ գտել վերաբացված թանգարանում: Փանիկի Հացի թանգարանն աշխարհում երկրորդն է Գերմանիայի հացի թանգարանից հետո: Այն սկսել է ճանաչում ունենալ և տեղ գտել ,,Բացահայտիր Հայաստանը,, արշավական խմբերի ուղեցույցում:
Այցելուների ուշադրությունը գրավել էին ոչ միայն հացի նմուշները, այլև կաթողիկե եկեղեցու տարածքում հիմնված ընկուզենու այգին: Այստեղ է գտնում ամենահաստաբուն ընկուզենին, որը դարձել է Վարդգես Պետրոսյանի համանուն վեպի հիման վրա նկարահանված Ֆրունզե Դովլաթյանի ,,Մենավոր ընկուզենին,, ֆիլմի խորհրդանշանը:
Հացի թանգարանին կից բացվել է գրադարան: Գրադարանի շուրջ 500 կտոր գրականության մի մասն է փրկվել, որոնք գտնել են մշակույթի տան հին շենքում և վնասվել խոնավությունից ու կրծողներից:
Փանիկի հայ կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը, ըստ համայնքի ղեկավարի, մտադրվել են դարձնել է մշակութային կենտրոն, որը բացի արշավականներից ու կաթողիկե եկեղեցու հավատացյալներից, գյուղ կբերի տարբեր զբոսաշրջիկների:




