
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1135501206609231&id=100004480862506
Օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, ստորագրի փաստաթուղթը, որը Շանթ Հարությունյանը մերժել է:




