ԿարևորՔաղաքական

ԿԸՀ-ն առաջարկում է հրաժարվել անձնագրերում դրվող դրոշմակնիքներից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը շարունակել է ներկայացնել ԿԸՀ հաղորդագրությունը 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Փաստաթուղթը, Ընտրական օրենսգրքի պահանջով, Ազգային ժողով պետք է ներկայացվեր ավելի վաղ: Ուշացումն, ըստ խորհրդարանականնների, տեխնիկական պատճառներով էր պայմանավորված: Հաղորդագրությունն այժմ ներկայացվում է մի փուլում, երբ հետընտրական քննարկումներն ընթանում են ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունների շուրջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդագրությունը ներկայացնելիս խոսել է նաև օրենսդրական առաջարկների մասին: ԿԸՀ-ն մասնավորապես առաջարկում է հրաժարվել անձնագրերում դրվող դրոշմակնիքներից: Տիգրան Մուկուչյանի համոզմամբ ՝ դրոշմակնիքներն ու դրա հետ կապվող խնդիրներն ընտրական գործընթացի նկատմամբ ավելի շատ անվստահություն, քան վստահություն են առաջացնում:

«Ընտրական օերնսգրքի այն դրույթյները, որոնք հանրային վստահությունն ամրապնդելուն են կոչված, բայց ռիսկեր են պարունակում, կարող են հակառակ արդյունքի հանգեցնել ՝ հանրային վստահության փոխարեն հանրային անվստահությանը նպաստել: Պրակտիկան ցույց է տալիս, որ դրոշմակնքումով որևէ առանցքային խնդիր չի լուծվում»:

Back to top button