ԿարևորՔաղաքական

Միքայել Հարությունյանին Ռուսաստանը չի արտահանձնի Հայաստանին

ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու Երևանին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզվում է Մարտի 1-ի գործով։ Այս մասին է հայտնում «Ինտերֆաքսը»՝ իր աղբյուրներին հղում անելով։

Վերջինիս համաձայն, ռուսական կողմը ստացել է համապատասխան դիմումն ու, նախնական որոշմամբ, մերժելու է այն, քանի որ Հարությունյանը 2002-ից ՌԴ քաղաքացի է։

Աղբյուրը չի հայտնել մանրամասներ՝ նշելով, որ հարցումն Ինտերպոլի գծով է ստացվել։

Մարտի 1-ի գործով ներգրավված է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի վրա ճնշման համար։

Կարդացեք նաև
Close
Back to top button