ԿարևորՀասարակություն

ՃՏՊ՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա 9 տուժած

Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան 8.30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի եւ մարդատար ավտոմեքենայի վթարի հետ կապված`

«Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվել է 9 քաղաքացի, որից 7-ը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից: Բոլոր քաղաքացիները հրատապ կերպով հետազոտվել են:

Բարեբախտաբար, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր վիճակ որեւէ մեկի մոտ չի արձանագրվել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածների թվում երեխաներ չկան:

Քաղաքացիներից մեկն ունի քթի կոտրվածք եւ վիրահատության կարիք:

Back to top button