ԿարևորՄշակույթ

Ճարտարապետությունը «քարացած երաժշտություն» չէ (ֆոտոշարք)

Ճարտարապետությունը պետք է դուրս գա փաստագրված ձեւից եւ չլինի «քարացած երաժշտություն», հայտարարել է ճապոնացի Տոյո Իտոն։

Նա այսօր արժանացել է Պրիտցկերյան մրցանակին, որը ճանաչվում է որպես ճարտարապետության Նոբելյան մրցանակ։

«Ճարտարապետությունը պետք է ձգտի ստեղծել ձեւից ազատված ստեղծագործություն։ Երաժշտությունը մշտապես փոխվում է, շարժվում, այն ունի մեղեդի եւ ռիթմ։ Ես ցանկանում եմ, որ ճարտարապետական ստեղծագործությունները եւս փոխվեն»,- ասել է անվանի ճարտարապետը։

Նա խոստովանել է, որ հեղինակավոր մրցանակը իրեն անակնկալի է բերել։ «Հաղորդագրության մեջ ասված է, որ իմ աշխատանքներն ընդլայնել են ճարտարապետության սահմանները եւ դարձել նորարարություն։ Ես շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքները գնահատվել են այդպես»,- ասել է Իտոն։

Մրցանակը Տոյո Իտոնին կհանձնվի մայիսի 29- ին՝ Բոստոնում։

Back to top button