Հասարակություն

Կապսեցիների 8-րդ սրբավայրի ուխտը՝ տունդարձի ճամփա

Նոր ուսումննական տարում Շիրակի մարզի Կապս գյուղի դպրոցականներին  հիասթափութուն է սպասվում: Դպրոցը չի ամրացվել ու չի նորոգվել , շենքը   3-րդ աստիճանի վթարային է, որի հետևանքով  ծնողները երեխաներին տանում են հարևան Վահրամաբերրդի դպրոց: Կապսում աշխատատեղեր չկան, բնակչության 40 տոկոսը արտագաղթել է, 70 տոկոսն էլ մեկնում է արտագնա աշխատանքի:

,,Մեր գյուղը շատ սիրուն է, տունն էլ ձորի բերանին, եկեք, տեսեք ինչ սիրուն տեսարան է բացվում,,- երիտասարդ տանտիրուհին խոսելով իր հարազատ բնակավայրի մասին, միաժամանակ առաջնորդեց   տան ետնաբակ, որը գրեթե Կապսի ձորի եզրին է: Տունը նոր էին գնել, անասուններ են պահում և երեխաներին մեծացնում:


Ծնողների ցանկությունը մեկն է՝ երեխաների զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Գյուղում չկա Նախակրթարան, իսկ դպրոցն էլ հիմնանորագման կարիք ունի: Դպրոցի անմխիթար վիճակը ծնողներին ստիպել է երեխաներին տեղափոխել հարևան Վահրամաբերդի դպրոց:

,,Ձմեռը սալյարայուղ կվատենք, որ տաքանանք, պատերը վտանգավոր են, շարժվում են,,, ասաց  9-րդցի Կարինեն:


Չնայած կրթօջախի վատ պայմաններին Կարինեն գերազանց է սովորում, նրա ապագա ծրագրերը կապված են  գյուղի հետ, հոգեբան է դառնալու:

Թեև Կապսն ունի 180 տնտեսություն  670 բնակչով, սակայն  դպրոց է հաճախում 67 երեխա:  Գյուղի բնակչության թիվը նվազել է նաև արտագաղթի հետևանքով:  Կապս համայնքի վարչական ղեկավար Աշոտ Միքայելյանը նշեց, որ  աշխատատեղեր չլինելու հետևանքով տարիներ առաջ բնակիչները լքել են գյուղը՝ 44 դուռ փակ է:


Գյուղի բնակչության  մոտ 70 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, նրանց մի մասը չի վերադարձել, իրենց  հետ աստիճանաբար տարել են  նաև ընտանիքի անդամներին, ապա ազգականներին  Կապսում բացի բազալտի հանքից, դպրոցից ու համայնքի վարչական կենտրոնի գրասենյակից՝  այլ աշխատատեղ չկա: Նախկինում աշխատել են   ,,Լենհէկ,,-ի կամ ինչպես իրենք են ասում՝ ԼենԳԷՍ-ի ավանի, ինչպես նաև Կապսի ջրամբարի շինարարությունում: Կապսի ջրամբարի կառուցման հետ հիմա էլ են հույսեր կապում:


Բացի արտագնա աշխատանքից գյուղացիները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:  Տարին բերքառատ էր, սակայն  կրկնակի կարկտահարությունից հետո՝ բերք չհավաքեցին:  Գյուղում շուրջ 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Կաթը կամ հանձնում են կամ մշակում սեփական կարիքները հոգալու համար:

Կապսում ֆերմերային  2 խոշոր տնտեսություն կա, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 12 գլուխ անասուն: Համայնքի վարչական ղեկավարը նշում է, որ գյուղի զարգացման ծրագրերը կապված են անասնապահության հետ:  Հիմա սպասում են կառավարության առաջարկած 5 տոկոսադրույքով  վարկերի տրամադրմանը:


Կապսի բնակիչներն ու համայնքի վարչական ղեկավարը գոհ են նոր իրողությունից, լիահույս են, որ հեղափոխությունը կարող է շատ բան փոխել:

Կապսեցիները հավատավոր ժողովուրդ են: Ձորի մյուս եզրին   կողք-կողքի 7 մատուռ սրբավայր  է կառուցված, յուրաքանչյուրը  մի նպատակով ու երազանքով:  Շուտով կկառուցվի նաև 8-րդը, որի ուխտը կլինի հեռացած կապսեցիների տուն վերադարձը:

Կարդացեք նաև

Back to top button