Մայքլ Ջեքսոնն այսօր կդառնար 60 տարեկան: Փոփ արքայի ծնունդը նշում են նաև Հայաստանում: Նրան սիրում, երկրպագում ու հիշում են նրա մահվանից հետո:
Նա հենց ինքը եղավ սև ու սպիտակի սահմանը, ապրեց իր նախընտրելի մաշկով, իր լուսանային քայլվածքով դարձավ աշխարհում միլիոնավորների կուռքը:
Մայքլ Ջեքսոն լեգենդն այսօր կդառնար 60 տարեկան ու եթե կենդանի լիներ, գուցե հենց այսօր նորից թևին կրեր ժապավեն՝ հաջակցություն բոլոր նրանց, ովքեր տառապում են և երգեր ժպտա՝ լաց լինելու փոխարեն երգը:
Ջեքսոնն սկսել է պարել մեկ տարեկանում, ինչպես ինքն էր ասում, լվացքի մեքենայի ռիթմերի ներքո:
Հետո մի փոքր ավելի ուշ եկավ բեմ ու մնաց այնտեղ մի ամբողջ կյանք:
Հինգ տարեկան էր, երբ հայրն ստեղծեց Ջեքսոն 5 խումբը, որի կազմում Մայքլից բացի նրա չորս եղբայրներն էին:
Կարճ ժամանակ պետք եղավ հասկանալու համար որ 5 եղբայրներից ամենայուրահատուկը հենց Մայքն է: 1971-ին նա ձայնագրեց իր առաջին “I’ll be there”- Ես կլինեմ այնտեղ ալբոմը: Սակայն փոփի արքայի առջև աշխարհի դռները բացեց “Thriller” ալբոմը։ Այն վաճառվեց 40 մլն օրինակով, դարձավ բոլոր ժամանակների ամենապահանջվածն ու ամենահայտնին:
Սևամորթից սպիտակամաշկ դարձած լեգենդին սիրում են, աստվածացնում աշխարհի բոլոր անկյուններում:
Փոփի արքայի 60-ամյակը նշելու են նաև Ջեքսոնի հայ երկրպագուները: Սյուզան Թոսունյանը Մայքլ Ջեքսոնի արվեստի միլիոնավոր սիրահարներից մեկն է:
Ջեքսոնին սիրել ու ճանաչել է ամեն տարիքում յուրովի, ընկալել նրան, ինչպես կարողացել է:
Բազմաթիվ սիրելի երգերից ընտրում է հենց այս մեկը, ձայնակցում Ջեքսոնին:
Ջեքսոնը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, արժանացավ տասնյակից ավելի Գրեմիի , սակայն չխուսափեց նաև տհաճ սկանդալներից:
Նա դարձավ ամենաաղմկոտ պատմությունների գլխավոր հերոսը, մասնակցեց ամենաերկար դատավարություններին: Աղմկոտ պատմությունները նրա մահով չավարտվեցին։ Սկանդալ դարձավ անգամ նրա մահը։
2009-ին՝ մահվանից մի քանի օր առաջ հրատարակեց իր վերջին ձայնագրությունը՝ “This is it” “Ահա և վերջ”: