Հասարակություն

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը

Շուրջ 60 օր փակ է դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը։ Ժամանակ առ ժամանակ հանքի շահագործման հետ կապված կրքերը թեժանում են։

Աշխատակիցները պահանջում են աշխատանքի վերականգնում, հանքի շահագործում, բնապահպաններն ու քաղաքացիների մի մասը բարձրաձայնում են հանքավայրը շահագործելու վտանգների, բնապահպանական աղետի մասին՝ պատճառաբանելով, որ հանքի շահագործումը կվնասի տեղի հանքային՝ վերգետնյա և ստորգետնյա ջրերին:

Այսօր առավոտյան կրկին «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն փակել են Ջերմուկի ճանապարհը, հրաժարվել մեքենաները հանել տարածքից:

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լիդիանը ցույց է տվել տեսչության եզրակացությունը, որում տասից ավելի լուրջ խախտումներ են արձանագրված։ Աշխատակիցները փորձել են հանքավայրի տարածք մտնել՝ խախտումները վերացնելու համար:

Ժողովուրդը թույլ չի տվել նրանց հանքի տարածք մտնել: Հայկական բնապահպանական ճակատը նաև տեղեկացնում է, որ ոստիկանությունից 20 րոպե է պահանջվել Ջերմուկի ճանապարհը բացելու համար:

Կարդացեք նաև

Back to top button