
Առաջիկա օրերին հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն. մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում,-այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ նշել է «Հիդրոմետ» ծառայության տնօրենը: Ծառայության կանխատեսումներով, այսօր հանրապետության շրջանների զգալի մասում, վաղը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, իսկ մարտի 20-ից 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կնվազի 8-ից 10, իսկ մարտի 20-ից 22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:




