
Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում, «Ռադիոլուրին» հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- ասել է Նաղդալյանը:
Պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել:
Ֆիլիպը Բելգիայի 7-րդ թագավորն է, նա գահ է բարձրացել 2013 թվականի հուլիսի 21-ին։




