

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:
Ո՞րն է լինելու հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգը, իրացվո՞ւմ է արդյոք ողջ ծավալով երկկողմ հարաբերությունների ներուժը:
«Ռադիոլուր»-ի զրուցակիցը Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ, պատմագետ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանն է:




