
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Գարնանային դեպրեսիաներին եւ փոփոխական եղանակների պատճառով սրվող սիրտ-անոթային հիվանդություններին են այսօր անդրադարձել Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվեյանը եւ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Սրտաբանի խոսքով, նույնիսկ առողջ մարդը կարող է փոքրի ինչ վատ զգալ եղանակային փոփոխությունների պատճառով. «Դա բնական է, որովհետեւ ինչպես բնությունը, այնպես էլ բնության մի մասնիկը` մարդը զարթոնք է ապրում»,-ասել է Պարունակ Զեյվելյանը: Հոգեբանն էլ խորհուրդ է տվել հատկապես այս ընթացքում լսել օրգանիզմի ձայնը`չծանրաբեռնել օրգանիզմն ավելորդ սննդով եւ իհարկե ապրել առողջ ապրելակերպով:




