
Այսօր 80 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը՝ հայտնում է Բի Բի Սի- ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունը 10 տարի ղեկավարած Անանի մահվան մասին պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկի կես ժամում։
Անանը ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար է դարձել 1997 թվականին, 2001- ին արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի։ Պաշտոնաթողությունից հետո զբաղվել է Սիրիայում հակամարտության կարգավորման խնդիրներով, եկել ՄԱԿ- ի հատուկ բանագնաց։




