ԿարևորՔաղաքական

Հարձակման փորձ՝ ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ․ ՊԲ-ն կորուստ չունի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ադրբեջանական 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել Պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր»,-ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

«Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են»,-ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Back to top button