ԿարևորՀասարակություն

ՊՊԾ գնդի գործով դատական նիստը տեղի չունեցավ


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է 2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված 10-ը անդամի գործով դատավարությունը:

Նիստը ընդմիջվել  է մի քանի անգամ, ի վերջո հետաձգվել, քանի որ ամբաստանյալները դատարան չէին ներկայացել:

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր պետք է  հարցաքննվեին տուժող-ոստիկանները, որոնք դեպքի օրը գտնվել են ՊՊԾ գնդում:

Բայց  ամբաստանյալների բացակայության պատճառով նիստը պարբերաբար ընդմիջվում էր: Նիստի մեկնարկին դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ Պավլիկ Մանուկյանն առողջական խնդիրների պատճառով չի բերվել դատարան:

Պավլիկ Մանուկյանը փաստաբանի միջոցով գրություն էր ուղղել դատարանին:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ առանց ամբաստանյալի չի կարող նիստը շարունակվել։

Պաշտպաններից Տիգրան Եգորյանն էլ խնդրեց հաջորդ դատական  նիստը ավելի շուտ նշանակել, քանի որ իրենք միջնորդություններ ունեն ներկայացնելու եւ ուշ կլինի մինչեւ դատարանը վերադառնա արձակուրդից։ Դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին:

Նախորդ նիստում Պավել Մանուկյանն ազատ չարձակվեց. դատարանը որոշակի հիմքերով պայմանավորված՝ մերժեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Այս պահի դրությամբ կալանքից ազատ են արձակվել զինված խմբի 23 անդամները և ևս 4 հոգի, ովքեր մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ:

Կալանքի տակ շարունակում են մնալ «Սասնա ծռերի» առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:

Կարդացեք նաև

Back to top button