ԿարևորՀասարակություն
Կառավարության մասնաշենքում ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Կառավարության 3- րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։ Ահազանգն ստացվել էր ժամը 11։35- ին, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Հատված «Ռադիոլուրի» ժամը 13։00- ի թողարկումից
Քրեական օրենսգրքի 259 հոդվածը՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: