

Երեկ Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան:
Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվել է դեռեւս 1996թ-ին և գործընթացի մեկնարկից 22 տարի անց փաստորեն կողմերին հաջողվեց պատմական համաձայնության գալ։ Այս երկրների միջեւ հիմնական տարաձայնությունները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատվածներում յուրաքանչյուրի սահմանները հստակեցնելն էր:
Արդեն իսկ հռչակագիրը անվանել են Կասպից ծովի «սահմանադրություն»: Ո՞րն է կասպյան համաձայնագրի աշխարհաքաղաքական նշանակությունն ու դրա կիրառական հետևանքները մեր տարածաշրջանի համար։
«Ռադիոլուր»-ը զրուցել է քաղաքագետ Անժելա Էլիբեկովայի հետ։




