Հասարակություն
Լարսում դրական փոփոխություն կա
«Դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ:
Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը:
Ավելի վաղ նախարարի տեղակալը գրառում էր կատարել այն մասին, որ հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: