Հասարակություն

Այսօր Երեւանում հիմնականում բնակարան ձեռք են բերում ԱՄԷ- ի եւ ՌԴ քաղաքացիները

Տնտեսության ամենազգայուն ոլորտներից մեկը  անշարժ գույքի շուկան է: Հեղափոխությունից հետո այստեղ աստիճանաբար լճացման նվազում են արձանագրում մասնագետները: Ոլորտի առաջատար գործակալություններից մեկի՝ «Ակցեռնի» նախագահ Հակոբ Բաղդասարյանի տեղեկացմամբ, մայիս- հունիս ամիսներին ոլորտում գործարքներն ավելի շատ էին, քան՝  հուլիսին: Փորձագետի խոսքով, չնայած դրական սպասումներին, նախկին  իշխանություններից ժառանգած խնդիրները դեռ լուծման կարիք ունեն, ինչպես օրինակ, ձեռք բերվող գույքի  արժեքի գնահատման հարցն է: Իսկ Հայաստանում՝  մասնավորապես Երևանում, բնակարան ձեռք բերում են հատկապես ԱՄԷ  քաղաքացիներն ու ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները:

 

Անշարժ գույքի շուկայում մասնագետները դրական միտումներ ու աշխուժացում են նկատել: Ոլորտի  առաջատար գործակալություններից մեկի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը դրական սպասումները թավշյա հեղափոխությամբ է պայմանավորում

Կանոնադրական կապիտալի ավելացումից հետո բանկերի մոտ մրցակցային դաշտ է  ձևավորվել, նրանք ստիպված վերանայում են իրենց տնտեսական քաղաքականությունը՝ ասում է Բաղդասարյանն ու հավելում՝ հակառակ  դեպքում իրացվելիության խնդրի առջև կարող են կանգնել:

Չնայած բանկերը գնում են դեպի վարկառու, միևնույնն է՝ մեր քաղաքացիների մեծ մասը բնակարան ձեռք բերելու խնդիր ունի

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, Երևան քաղաքում 2018 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն ամենաշատը գրանցվել են  Կենտրոնում (20.3%), իսկ ամենաքիչը (0.4 %) Նուբարաշեն վարչական շրջաններում:  Հանրապետությունում 2018 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի մոտ 8000 գործարք: 2018 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2017 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 9.0 %-ով, 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ’ աճել մոտ 29 տոկոսով՝ 29.2 %-ով: Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ աստիճանաբար մեծանում է հետաքրքրությունը առաջնային շուկայում կառուցվող բնակարանների նկատմամբ

Գործարքների մեծ մասն անկանխիկ է, սակայն ասել, որ հիպեթոքային շուկան հասանելի է շարքային քաղաքացուն, դեռ վաղ է:

Անշարժ գույքի  հայաստանյան շուկայում ֆինանսների հասանելիությունից բացի ոլորտում երկարամյա փորձ ունեցող Հակոբ Բաղդասարյանն այլ խնդիրներ էլ է տեսնում: ԿԲ- ն խաղի կանոնները մեղմացնում է, սակայն վարկերի տոկոսադրույքների նվազեցումը միայն բավարար չէ: Փորձագետը սրա մասին խոսում էր ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ այսօր

Հակոբ Բաղդասարյանն անշարժ գույքի շուկայում գների բարձրացում է կանխատեսում եւ մինչև տարեվերջ, եւ հաջորդ  տարեսկզբին:

 

 

Back to top button