
ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման աշխատակիցները հայ-թուրքական սահմանին ձերբակալել են իրավախախտի, հայտնում է ծառայության մամուլի ծառայությունը:
Գյումրիի սահմանային ջոկատի ռուս սահմանապահները ինժիներատեխնիկական միջոցներ փոխադրելու փորձի ժամանակ ձերբակալել են Թուրքիայի հանրապետության քաղաքացու:

Ստուգումների ընթացքում իրավախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ եղել են պետական սահմանի վրա տեղակայված ինժեներական շինությունների և պատնեշների տեսա և լուսանկարներ:
Իրավախախտը օրենքի սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին:
Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ իրադարձության մանրամասները պարզելու համար:






