

«Վեոլիա Ջուր» ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի գինը 14 դրամով բարձրացնելու հայտով: Լուրը «Ռադիոլուրին» հաստատել է նաև ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը: Նա նաև նշել է, որ այժմ հանձնաժողովին դիմելու ժամկետների հարցն են քննարկում: Տարեսկզբին նույնպես բարձրացել է ջրի սակագինը: 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար մինչև տարեվերջ կառավարությունն է վճարում՝ սուբսիդավորում: Այնպես որ, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր հայտը բավարարի, ապա հաջորդ տարվա հունվարից ջրի սակագինը կարող է բարձրանալ ոչ թե 14, այլ՝ 25 դրամով:




