Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:




Իտալիայի Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում ծառ է տնկել։





