

Այսօր հանրապետական հավաքակայանից դեպի զորամասեր են ուղեւորվել «Ես եմ» ծրագրի զորակոչիկները։
Նրանք կծառաեն երեք տարի, որից 7 ամիսը կլինեն արձակուրդում, ծառայությունն ավարտեուց հետո կստանան 5 մլն դրամ։
Այս ծրագրով այս զորակոչին ծառայության է մեկնել յոթ տասնյակից ավելի հայրենիքի զինվոր։
«Ես եմ» ծրագրով զորակոչի գործընթացն սկսվեց ճիշտ նշանակված ժամին, ծրագիրն ընտրած տղաները հանրապետական հավաքակայանում արդեն կազմակերպված են ու զգոն՝ կանգնած են ըստ մարզերի, ճանաչում են իրար, մեծ մասն ընկերներ են:
Բոլորը չէ, որ հստակ պատճառ են ունեցել այս ծրագիրն ընտրելու համար: Նույն զորամասում ծառայելը ընկերների համար գաղթակղիչ է, տավուշցի տղաներն են ասում ՝ սահմանից են:
Գյումրեցի տղաները բոլոր հարցերին պատասխանում են հումորով, բացի մեկից՝ հերթը հենց հայրենիքի պաշտպանության հարցին է հասնում՝ լրջանում են:
Մեկ տարի ավել ենք ուզում ծառայել հայրենիքին, ասում են:
Տղաներից մեծ մասը ծառայությունից հետո տուն-տանիք ունենալու նպատակով է ծախսելու իրեն հասանելիք գումարը: Ընտանիք կազմելու մասին ծառայության ընթացքում ու հետո կմտածեն:
«Ես եմ»-ը առաքելություն է, պետք է պատվով կատարել, պայմանագրերը կնքելու՝ բարի ծառայություն մաղթելով են ճանապարհում զինվորներին:
Գնդապետ Սահակյանը «Ես եմ» ծրագրով բանակ զորակոչվող զինվորին պայմանագիրը կնքելուց առաջ վերջին անգամ է հարցնում՝ չի փոշմանել:
«Պատրսատ եմ, դե եղավ տղա ջան, բարի ծառայություն»:
Այս զորակոչին ծրագիրն ընտրած զինվորները յոթ տասնյակից ավելին են: Ծրագիրը նոր է, ինչքան անցնի, հետաքրքրվողներ թիվն այնքան կմեծանա, վստահ է Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը:

«Ես եմ» ծրագրով բանակ զորակոչված տղաների ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:




