Հովտամեջում խմելաջրի ցանցի կառուցումն անտեսվում է
Արմավիրի մարզի մի շարք գյուղերում խմելաջրի ցանցի վթարների պակաս չունեն: Նույն վիճակում է նաև Էջմիածին քաղաքը: Այստեղ վթարներն առաջանում են ոչ թե հին ցանցում այլ՝ վերջին տարիներին վերականգնված:
Վեոլիա ջուր ընկերությունը գտնում է, որ այն սխալ գոտիավորման հետևանք է: Տարածքի Հովտամեջ գյուղում էլ խնդիրները շատ են, բայց անտեսված։
Ամռան շոգ օրերին խմելաջրի անջատումները շատ հաճախ տեղի են տալիս բնակիչների արդարացի բողոքներին: Խմելու ջրամատակարարման դադարեցումները Վեոլիա ջուրը պայմանավորում է վթարների վերացմամբ ու նոր ջրագծերի կառուցմամբ: Արմավիրի մարզի համայնքների մեծ մասում խմելաջրի ներքին ցանցը քայքայված է: Վաղարշապատի տարածքի Հովտամեջ գյուղում ջրագծերի մի մասը, շուրջ 400մ, ազբոցեմենտե կամ երկաթբետոնե խողովակներով է կառուցվել՝ հաշվի չառնելով ազբեստի թունավոր նյութի վտանգավորության աստիճանը մարդու առողջության համար: Համայնքի ղեկավարը նշեց, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, եկել են չափագրումներ արել, բայց գործ չի արվել, քանի որ Հովտւամեջ համայնքը դարձյալ դուրս է մնացել ծրագրից:
,,Ամբողջությամբ 400մ ազբոցեմենտե խողովակը չենք կարող փոխել, եթե կեսը լինի, ապա դա կտցնենք մի ծրագրի մեջ և կփոխենք,, ասաց ,,Վեոլիա ջուր,, ՓԲԸ-ան ,,Արևմուտք,, տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ հնարավոր չէ, քանի որ ցանցում 10 մ չվնասված խողովակ չկա:
Փողոցի ընդհանուր 800գծամետր երկարությամբ խողովակաշարից 400մ պողպատե քայքայված ջրագիծ է, 400մ՝ ազբեստե:
Ինչպես են նախատեսում լուծել Հովտամեջի և Արմավիրի մարզի մյուս գյուղերի ջրամատակարարման բարելավման խնդիրները,,Վեոլիա ջուր ,,ՓԲԸ-ան ,,Արևմուտք,, տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը նշեց՝ պետության աջակցությամբ:
,,Համաձայն վարձակալության պայմանագրի պետությունը մեզ 200 մլն դրանի վարկային ռեսուրս պետք է տրամադրի, որը մենք ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ կհամաձայնեցնենք, ներդնենք համայնքների ջրամատակարարման ցանցում: Այդ ժամանակ գույքագրում կիրականացվի, թե որ համայնքներում են ամենաշատ խնդիրները, որ համայնքներնի ցանցն է խոցելի,,:
Ուսումնասիրությունից ու եզրակացությունից հետո հնարավոր է, որ Հովտամեջը ներառվի ջրամատակարարման գերխնդիրներ ունեցող համայնքների ցանկում և վերակառուցվի վարկային միջոցների հաշվին: Ըստ տնօրենի Վեոլիա ջուրն այժմ կենտրոնացած է տեխնիկական և շահագործման խնդիրների վրա:
15 տարվա ընթացքում Վեոլիա ջուրն իրականացնելու 37.5 մլրդ դրամի ծարագրային ներդրում, որով նախատեսվում է համակարգը վերանորոգել, շահագործել և պահպանել:
Մի քանի օր շարունակ ջրանջատումներ են եղել նաև Էջմիածին քաղաքում, որն այժմ կարգավորվել է: Ջրանջատումների պատճառը ցանցի կառուցումն էր ու վթարների վերացումը: Քաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով մի քանի ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում: Արդյունքում Դաշտ և Այգեշատ գյուղերի մոտ շահագործումից հանվել են քայքայված ջրագծերը, փոխարենը կառուցել Էջմիածին քաղաքը սնուցող 950 մ պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ:
Արամ Սահակյանն ասաց, որ Էջմիածնում խմելու ջրագծերի կեսը նոր կառուցված է, կեսը հին: Խնդիրները հիմնականում առաջանում են վերականգնված ցանցից, որը նախագծային սխալի հետևանք է:
Ըստ ,,Վեոլիա ջուր ,,ՓԲԸ-ան ,,Արևմուտք,, տարածաշրջանային տնօրինության տնօրեն Արամ Սահակյանի, Արմավիրի մարզում ջրօգտագործման ծավալն ավել մեծ է, քան մյուս մարզերում: Տնօրենը նկատել է, որ խմելու ջուրն օգտագործվում է նաև տնամերձ հողամասերը ոռոգելու նպատակով:
Էջմիածինը սնվում է Ղազարավան և Բազմաղբյուր խմելու ջրաղբյուրներից: