Հասարակություն

Հորդանանի միակ հայկական դպրոցը կվերաբացվի

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի աջակցությամբ եւ Հորդանանի հայ համայնքի օգնությամբ Հորդանանի միակ հայկական դպրոցը՝ Յուլբաշյան-Գյուլբենկյան վարժարանը կշարունակի գործել՝ հայտնում է համայնքի ակտիվ անդամներից Մարալ Ներսիսյանը։

Նա հայտնում է, որ նման որոշումն ընդունվել է Երուսաղեմի սրբոց Հակոբյաց միաբանության տնօրեն, ժողովի ատենապետ տեր Սամուել ծ.վարդապետ Աղոյանի եւ դիվանապետ տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի Հորդանան այցից հետո։

Կարդացեք նաև
Close
Back to top button