
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Դեռևս 1961 թվականում ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդին, ելույթ ունենալով Կոնգրեսսում, նշել է, որ սպառողները ունեն անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսված լինելու իրավունքները: Ավելի ուշ դրանց ավելացան փոխհատուցման, սպառողական կրթության, հիմնական կարիքների բավարարման և առողջ միջավայրի իրավունքները:
Որքանո՞վ են պաշտպանված սպառողների իրավունքներն մեր երկրում: Հարցի պատասխանը փորձեցնք ստանալ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանից: Ըստ կազմակերպության ղեկավարի՝ սպառողները պետք է լինեն պայքարող և իրենց իրավունքների պահանջատերերը:
2002 թվականից գործող «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը անկատար է և երբեմն անկիրառելի, նկատեց Լուսինե Յագուբյանը: Առկա էն խնդիրներ, մասնավորապես, ապրանքի փոխարինման, աղբահանության, հասարակական տրասպորտի բնագավառներում:
Ինչևէ՝ չինական ավտոբուսների ներկրումից հետո դրական տեղաշարժ ուղևորափոխադրումների հարցում նկատելի է, սակայն, ոչ բավարար: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահը տեղեկացրեց նաև կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին` ավտոբուսների արտադրության մասով:




