Հասարակություն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել իր լիազորությունները, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին. նա այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականին` 5 տարի ժամկետով։ Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։
Նոր Սահմանադրությամբ ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ: