
Կոռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում:
«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։
Աշխատանքը շարունակվում է»,- գրել է նա:
https://www.facebook.com/aren.mkrtchyan.5/posts/1807350619371916




