
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արեվմտյան սահմանագոտի, հետեվել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ: Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։
Սաշա Բալոյանը Աշոցքից է, նա կապավոր է։ Համընկնումը շատ պատահական է։ Սաշան նույնիսկ չէր էլ ճանաչում ինձ։
Սոլկարյան Ռոբերտը, ով վերջին նկարում է, Աստրախանից է վերադարձել հայրենիք բանակում ծառայելու համար, իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։





