
Հոկտեմբերի 24-26-ը Երեւանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» III միջազգային ցուցահանդեսային համաժողովը կհյուրընկալի 2,5 հազար մասնակցի։ Համաժողովի պաշտոնական կայքում արդեն հրապարակված է համաժողովի գործնական ծրագիրը։
Միջոցառումները անցնելու են երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ոլորտային եւ բիզնես-ուղով:
Լիագումար նիստը նվիրված կլինի արդյունաբերական կոոպերացիաին – մասնակիցները կքննարկեն, թե ինչպես սովորել միմյանց վստահել եւ դրանից օգուտ ստանալ՝ նշված է «Եվրասիական շաբաթի» կազմակերպիչների հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:
«Համաժողովի ծրագիրը նպաստում է ընդհանուր գործնական լուծումների որոնմանը եւ բիզնեսի զարգացմանը: Մեզ համար կարեւոր է, որ տարբեր երկրներից արտադրողներն ու մատակարարները առավելագույն օգտակար տեղեկատվություն ունենան եւ ընդլայնեն գործարար կապերը ԵԱՏՄ—ի շուկայում հաջող բիզնեսը վարելու համար: Համաժողովը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերին անմիջապես պետական իշխանության եւ զարգացման ինստիտուտների ներկայացուցիչներից, ֆինանսական կարգավորիչներից, ԵԱՏՄ եւ երրորդ երկրներից փորձագետներից»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:
«Եվրասիական շաբաթ» 3-րդ երեւանյան համաժողովին մասնակցությունն անվճար է: Գրանցումը կատարվում է պաշտոնական կայքում www.eurasianweek.com:




