Քաղաքական
Փանիկում տեղի ունեցածը Փաշինյանը սադրանք է համարում
Շիրակի մարզի Փանիկ գյուղում նախօրեին տեղի ունեցած միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նկատմամբ. Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղի ունեցածը համարում եմ նաև սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն: Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետվ կլինի», — ասաց Նիկոլ Փաշինյանը։