Ինչու է ջրազրկվել Խարբերդի ամառանոցային թաղամասը
Խարբերդի ամառանոցային թաղամասի ջրազրկման պատճառը դժբախտ պատահարն է՝ «Ռադիոլուրին» այսօր հայտնել է «Երևան» ՋՕ ընկերության տնօրեն Մերուժան Ասատրյանը.
«Մենք էլ ենք տարածքում եղել, այնտեղ դժբախտ պատահար էր տեղի ունեցել. Երեխա էր խեղդվել ԱԻՆ-ը կտրել էր ջուրը: Հետո տվեցին, այլ խնդիրներ կան: Խցանումներ կան, այս շաբաթ կլուծենք, ուրբաթ կամ շաբաթ ջուր կունենան»:
ԱԻՆ-ից Ռադիոլուրին հաստատեցին՝ հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցի վերջնամասում՝ ջրանցքից դուրս են բերել 2001թ ծնված երեխայի դին։
Օրերս Ռադիոլուրն անդրադարձել էր Խարբերդում ոռոգման ջրի բացակայության խնդրին: Երևան ՋՕ-ն վստահեցրել էր, որ հանգստյան օրերին բնակիչները ոռոգման ջուր կունենան: