

Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիված ՝ «Հարսանիք թիկունքում» բեմադրությամբ Երևանում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը:
Երևանյան հյուրախաղերի առաջին ներկայացումը աճեմյանցիները կներկայացնեն այսօր՝ Մայր թատրոնի բեմում:
«Հյուրախաղային նախատեսված բոլոր երեք ներկայացումների տոմսերն արդեն վաճառված են»,-ներկայացմանը նախորդած մամուլի ասուլիսում նշել է Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Հունիսյան առաջնախաղից հետո յոթ ներկայացում սեփական տանիքի տակ՝ լեփ լեցուն դահլիճներով, ինչպես փոխանցում էին ականատեսները՝ ասեղ գցելու տեղ չկար: Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը նայելու համար շատերը Գյումրի էին մեկնում Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից:
«Հարսանիք թիկունքում» բեմադրությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Երևանում է: Հյուրախաղային առաջին ներկայացումը տեղի կունենա այսօր՝ Մայր թատրոնի բեմում: Երևանյան առաջնախաղին նախորդած մամուլի ասուլիսում մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը մասնավորապես կարևորեց
«Հաճելի է, որ մարզային թատրոն է հյուրախաղերով հանդես գալիս մայրաքաղաքում, որովհետև սովորաբար միշտ հակառակն է լինում»:

Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման հիմքում իրական պատմություն է: «Թեև ներկայացման հիմքում գյումրեցի հերոս Հրաչի պատմությունն է, բայց ինձ համար նույնքան թանկ են ապրլյան պատերազմի բոլոր հերոսները»,-ասում է բեմադրության ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը՝ խոստովանելով , որ երևանյան հանդիսատեսի արձագանքին սպասում է հուզմունքով:
Ներկայացման հաջողությունն ապահովում է նաև հրաշալի երաժշտությունը, որի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ կոմպոզիոտոր, երգիչ Հայկոն: «Հարսանիք թիկունքում» ներկայացման երևանյան պրեմիերային նա ևս սպասում է հուզմունքով:

Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի տեղեկացմամբ, Երևանից հետո «Հարսանիք թիկոնքում» ներկայացմամբ Գյումրու թատրոնը հյուրախաղերով հանդես կգա նաև Արցախում: Լիբանան ու Միացյալ Նահանգներ հյուրախաղերի շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Արցախյան ծրագիրը հյուրախաղերով չի սահմանափակվի:
Գյումրիի և Ստեփանակերտի թատրոնների համագործակցության հետաքրքիր ծրագրի մասին երեկ հայտարարությամբ հանդես են եկել հայկական զույգ պետությունների մշակութային գերատեսչությունների ղեկավարները:
Տիգրան Վիրաբյանն առավել քան համոզված է՝ «Տմբլաչի Խեչանը» դառնալու է արցախյան թատրոնի այցեքարտային ներկայացումներից մեկը:




