

Մոտ 1 ամիս աշխարհի բնակչության ֆուտբոլասեր հատվածն ապրում էր ֆուտբոլով: Մրցաշարի մեծ մասն արդեն հետևում է, առջևում ամենակարևոր եզրափակիչ ակորդներն են:
Այս օրերին մթնոլորտը ֆուբոլային էր նաև Երևանում, հատկապես ֆան գոտիներում:
Երբ սկսվում են խաղերը , Կարապի լճում նստելու, անգամ կանգնելու տեղ չկա: «Ռադիոլուրը» եւս հետևել է կիսաեզրափակչի Անգլիա-Խորվաթիա խաղին:
Դուք արդեն լսեցիք, թե ինչ ոգևորվածության, բարձր ծափերի ու հարյուրավոր երկրպագուների էներգիայով լի ձայների ներքո է մեկնարկում 2018 թվականի ֆուտբոլի առաջնության երկրորդ կիսաեզրափակչի Անգլիա-Խորվաթիա խաղը:
Կարապի լճի մոտակայքում նստելու, նույնիսկ կանգնելու տեղ չկա: Ֆուտբոլասերները եկել են դեռ ժամեր առաջ, էկրանին մոտ ավելի հարմար տեղ պահելու համար:
Խաղի 5-րդ րոպեին Անգլիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը:
Այստեղ ես հանդիպել եմ այս խաղի, երևի թե ամենաիսկական երկրպագուներին: Շոտլանդացիներ, որ ապրում են Անգլիայում, եկել էին ընտանիքով, Անգլիայի մարզաշապիկով:
«Երկրպագուներ շոտլանդացի: Այստեղ ենք մեր թիմին երկրպագելու ու աջակցելու համար: Մթնոլորտն այստեղ ուղղակի հիասքանչ է, ավելի հաճելի է, քան տանը նստած ֆուտբոլ նայելը: Հույս ունեմ մերոնք կհաղթեն ու կերգենք այդ երգը»:
Հենց հիմա, առաջին խաղակեսի ավարտին մնացել է մի քանի րոպե, մոտենում են Կարապի լճի էկրաններից ամենահեռուն նստած մարդկանց: Տեսնենք՝ ինչո՞ւ են հենց այս տեղն ընտրել: Գիտեք այստեղից էկրանն ուղղակի չի երևում:
Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեն անցավ, և Իվան Փերիսիչի խփած գնդակը հավասարեցրեց խաղի հաշիվը:
Հենց այս գնդակի շնորհիվ Անգլիան ու Խորվաթիան խաղացին ևս 30 րոպե:
Ավելացված ժամանակի 109-րդ րոպեին խորվաթները խփեցին իրենց հաղթական գնդակը և անցան եզրափակիչ:
Եզրափակչի մյուս մասնակից Ֆրանսիան մեկ օր ավելի է հանգստանում:
Հիմա արդեն պարզ է՝ 2018 թվականի աշխարհի գավաթի հաղթող կդառնա կամ Ֆրանսիան, կամ Խորվաթիան:
Իսկ անգլիացի երկրպագուները, ինչքան էլ երգեն հայտնի երգը, գավաթն այս տարի էլ տուն չի գնա:




