Հասարակություն

Կառավարությունը համաներում է ՃՈ տուգանքները


Կառավարությունն առաջարկում է համաներել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառված և չվճարված 2012-2017 թ-ի տուգանքները: Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նստաշրջանիօ ընթացքում:

Քննարկումը բավական  բուռն է անցել. պատգամավորները  դժգոհել են, թե  որքանով է արդարացի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանված քաղաքացիների ներելը, երբ մյուսները պարտաճանաչ վճարել են դրանք: Կառավարությունը ներկայացրել է իր հիմնավորումները:

Կառավարությունն առաջարկում է  համաներել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառված և չվճարված տուգանքները:  Խոսքը մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը նշանակված տուգանքների մասին է:

Այս  նախագծի ընդունման դեպքում տուգանքներից կազատվի շուրջ  150 000 քաղաքացի, իսկ  համաներվող գումարը կկազմի  13,7 միլիարդ դրամ:  Երևանաբնակ  Լաուրա  Դավթյանը կարծում է, որ  կառավարության առաջարկը  միայն   դրական ազդեցություն կունենա:

Մեկ  այլ վարորդ էլ, սակայն,  «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց, որ տույժ-տունգանքները ներելով՝  անհավասար   պայմաններ են ստեղծվում:

ԱԺ արտահերթ նիստում   նախագիծը  ներկայացնող  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը  ասաց, որ     որոշումը  կբարելավի հասարակության սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը:

«Նրանք, ովքեր մինչեւ 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը չեն կարողացել տուգանքը վճարել, նրանց հաշիվների վրա կալանք է կիրառվել, եւ նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից, մասնավորապես` վարկեր ստանալ եւ այլն: Մենք կարծում ենք, որ այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակը»:

Համաներումը չի վերաբերի այն դեպքերին , երբ ճանապարհային երթևեկության խախտման փաստով հարուցվել է քրեական վարույթ:  Համաներումից դուրս կլինեն նաև առանց հաշվառման համարանիշի կամ  ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելու , առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու երթեւեկելու դեպքերը:

Նախագծի նկատմաբ պատգամավորների վերաբերմունքը    միանշանակ չէր: Աժ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը դժգոհեց՝ որքանով է արդարացի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանված քաղաքացիների ներելը, երբ մյուսները պարտաճանաչ  վճարել են դրանք: Սակայն   նախարար Արտակ Զեյնալյանն էլ  նշեց, որ այս համաներումը աննախադեպ երևույթ  է:  ՀՀԿ -ական պատգամավորները նախարարին   հիշեցրեցին, որ նման   համաներում իրականցվում  է արդեն երրորդ անգամ:

Անհանգստացած էր  «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Կարծում  է, որ  նախագծով  թաքուն խրախուսվում են   իրավախախտները, բայց և նկատում է, որ  այն կարեւոր սոցիալական նշանակություն ունի:   Պատգամավորն առաջարկեց, որ պարտքերը ոչ թե զրոյացվեն, այլ ՝ կրճատվեն, ասենք՝ 3-4 անգամ: «Ծառուկյան»  խմբակցություն պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ,  ով դեմ չէր համաներում կիրառելուն ,ասաց, որ   կառավարությունը պետք է վերացնի  անհիմն տուգանքերը կամ նվազեցնի դրանց չափը:

Նախագիծը քվերակության է դրվելու վաղը:

Կարդացեք նաև

Back to top button