
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը կալանքից ազատ արձակվեց:
Նրա խափանման միջոցը փոխվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ։




