
Բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է գործընթաց՝ կապված Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման հետ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով և որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ մեկանգամյա պլաստիկի օգտագործումը աշխարհի շատ երկրներում արագ տեմպերով սկսել են արգելել:




