Քաղաքական

Բակո Սահակյանն այցելել է շփման գիծ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել սահմանագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և դրված խնդիրների լուծման ընթացքին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանին ուղեկցել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Back to top button