
Հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
#ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին #Բրյուսել’ում կայանալու է #Հայաստան'ի ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և #Ադրբեջան'ի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ pic.twitter.com/RHQjd2XHFk
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 9, 2018
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Սա արտգործնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է:




