Այս օրերին Երևանի Մաշտոցի պուրակում հեղափոխական տրամադրություն է։
«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով ցուցահանդեսի այցելուները լուսանկարներում փորձում են ծանոթ դրվագներ գտնել, վերհիշել այդ օրերի տրամադրությունը, կարգախոսները,նաև հեղափոխության խորհրդանիշ դարձած իրերը։
Եթե հասցրել եք ինչ-որ բաներ մոռանալ թավշյա հեղափոխությունից, մոռանալ հեղափոխության դեմքերին ու դեպքերը, որոնք շրջադարձային եղան, Մաշտոցի պուրակում բացված ցուցահանդեսը կթարմացնի ձեր հիշողությունը:
Հեղափոխության օրերին հայտնի դարձած լուսանկարներ, դեպքեր, երգեր, խորհրդանիծ դարձած իրեր մեկ վայրում՝ միավորված մեկ գաղափարի շուրջ:
Ցուցահանդես բացելու գաղափարը «Հոդված 3» ակումբինն էր, իրականացրին ու կազմակերպեցին «MIND» ՀԿ-ի հետ համատեղ:
Ցուցադրությանը պատրաստվել են հեղափոխության ավարտից անմիջապես հետո՝ «Հոդված 3» ակումբի տնօրեն Գայանե Աբրահամյանն է ասում:
Ցուցադրության մեջ նաև կոմիկական ժանրի նկարներ կան: Դրանց հեղինակները ներկայանալ չցանկացան, բայց պատմեցին՝ ինչու և ինչպես է ծնվել գաղափարը:
Թավշյա հեղափոխության դեպքերին ու դեմքերին նվիրված ցուցահանդեսի, հետագայում նաև թանգարանի ցուցանմուշներ կարող են դառնալ վարչապետի ու փոխվարչապետի ուսապարկերը, կրթության նախարարի ձեռնափայտը։