

Ուղիղ մեկ շաբաթ առաջ ջերմուկցիներն ու հարակից գյուղերի բնակիչները փակեցին դեպի Ամուսլարի հանքավայր գնացող բոլոր ճանապարհները: Այս ընթացքում ճանապարհները բացելու կոչով հանդես եկավ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանք, սակայն, շարևունակում են փակ պահել ճանապարհները:
Քիչ առաջ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը Ռադիոլուրին փոխանցել է, որ հանքի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը․ “Մենք շարունակում ենք փակ պահել ճանապարհը”:




