

Օրեր առաջ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչները փակել էին գյուղ մտնող ճանապարհը:
Բողոքն ուղղված էր համայնքի ղեկավարի դեմ և պահանջում էին նրա հրաժարականը: Դալարիկցիները դժգոհ են գյուղի անբարեկարգ վիճակից, համայնքի ղեկավարի կոպիտ վերաբերմունքից, յուրացումներից:
Համայնքի ղեկավար Պարգև Սաղաթելյանը պարզաբանել է երևույթները:
Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում առաջին հայացքից էլ երևում է անբարեկարգ տեսքը, փողոցների հիմնական մասը հողաշեն է, լուսավություն կա միայն կենտրոնական փողոցի մի հատվածում, իսկ բլրի վերածված հողակույտերի պակաս չկար:
Պարզվեց հողակույտերի տակ ամբողջությամբ աղբ է: Գյուղի ծայրամասային փողոցի բնակիչները դժգոհեցին տանից գրեթե 100 մ հեռավորության վրա գտնող աղբավայրից, քամու ժամանակ ամբողջ փողոցն ու բակերը լցվում են աղբով:
Նշված փողոցում էլեկտրասյուները թեքված են և քամուց ու ամպրոպից հաճախ են շարքից դուրս գալիս էլեկտրական սարքավորումները: Գյուղացիները մատնացույց արեցին նաև գյուղի գերեզմանոցի անբարեկարգ վիճակը:
Գերեզմանոցի ջրի խողովակները անցկացվել են անցած տարի գարնանը ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցության առաջնորդի կողմից, սակայն ՀՀԿ-ական գյուղապետը թույլ չի տվել օգտվել ջրից. ,, Գյուղապետը չթողեց, որ ջուր գա գերեզմանոց: Իրա համար մեկ չէր, ով կքաշի Բարգավաճը, Ելքը, թե մյուս-մյուսը, կարևորը՝ գործ արվի,,:
Դալարիկ գյուղի կենտրոնում հանդիպեցի Արմեն Հակոբյանին, ով տարիներ շարունակ բարձրաձայնել է գյուղում իրականացվող ապօրինի երևույթների մասին: Նա ասաց, որ իր բողոքները միշտ անարձագանք են մնացել թե տեղական իշխանությունների, թե իրավապահ մարմինների կողմից:

Նախկին ավագանու անդամները գյուղապետի համախոհներն են եղել և բնակիչների բարձրացրած ձայներին անհաղորդ են մնացել: Անցած տարի ավագանու ընտրությունների ժամանակ նոր ընտրված ավագանու 5 անդամներն արդեն լսելի են դրաձնում ժողովրդի ձայներն ու աշխատանքներ սկսել գյուղում: Համայնքի ավագանին գյուղում չունի աշխատավայր՝ ավագանու սենյակ:
Գյուղացիները դժգոհեցին նաև համայնքի ղեկավարի կոպիտ ու վատ վերաբերմունքից: Պարգև Սաղաթելյանը հերքել է բնակիչների բողոքները,որոնք ուղղված են եղել իր դեմ և պարզաբանել ռադիոլուրին:

Համայնքի ղեկավարը դժվարացավ մտաբերել 19 տարվա ընթացքում կատարած աշխատանքը, սակայն նշեց, որ աշխատել է գյուղի ու գյուղացիների համար: Մեկ ու կես ամիս առաջ բացել է գյուղի մանկապարտեզը, որ ը 2015 թվամականի հուլիս ամսից չի գործել սանիտարական վատ պայմանների պատճատով: Մայիսի 2-ից գործում է 2 խմբասենյակով՝ 65 երեխա: Համայնքի բյուջեի հաշվին նորոգվել է խոհանոցն ու սանհանգույցը, ձեռք է բերվել նոր գույք: Դալարիկ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղում ոռոգման ցանցը վերանորոգված է, ոռոգման ջրի խնդիր չունեն, խմելու ջրի համար գյուղում հորատել է 1 խորքային հոր և ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, բազմաբնակարան շենքերի տանիքները մասամբ է նորոգված:

Դալարիկ համայնքի ղեկավարՊարգև Սաղաթելյանըը նշեց, որ համայնքի բյուջեն կատարում են ամբողջությամբ, 2017թ բյուջեի մուտքերն ապահովել է 113.2 տոկոսով: Համայնքի բյուջեի 50 տոկոս ներդրմամբ ձեռք է բերել կցասայլակով տրակտոր՝ աղբահանության նպատակով, որի արժեքը 8մլն 400 հազար դրամ է:

Գյուղապետի ծառայողական մեքենան էլ գնել է 10 մլն. 200 հազար դրամով: 2016 թ տարեվերջին ավագանին համայնքի ղեկավարին լավ աշխատանքի համար պարգևատրել է 200 հազար դրամով:




