

Վերջին մեկ ամսվա ընթացքում հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում նկատելիորեն ակտիվացել է. ոլորտի փորձագետները սա դրական միտում են համարում, բայց խոսում են նաև պայքարը ինստիտուցիոնալ դարձնելու անհարժեշտության մասին:
Մասնագետների կարծիքով՝ խնդիրը ոչ միայն հակակոռուպցիոն սխեմաները վեր հանելն է, այլև այնպիսի մեխանիզմներ մշակելը, որոնք հետագայում անգամ մեծ ցանկության դեպքում թույլ չեն տա հին սխեմաների կիրառումը:
Նախորդ տարիներին Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարող կառույցների պակաս չի ունեցել, չի եղել նաև հայտարարությունների պակաս, որ իշխանություններն կոռուպցիան հաղթահարելու քաղաքական կամք ունեն: Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Մարատ Ատովմյանն ասում է՝ այդ կամքը բավարար չի եղել իրական պայքարի համար:
«Հիմա մենք միանգամայն այլ իրավիճակ ենք տեսնում. ընդամենը մեկ – մեկուկես ամսվա ընթացքում այնքան կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել, որքան չէր բացահայտվել վերջին մեկ տասնամյակի ընթացքում»:
Կոռուպցիայի դեմ պայքարը 3 հիմնական բաղադրիչ ունի՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժիչ գործողություններ՝ ասում է փորձագետը և ընդգծում՝ հիմա ակտիվ է հատկապես պատժիչ բաղադրիչը: Բացահայտումներն անհարաժեշտ են, բայց դրան զուգահեռ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք, որպեսզի հակակոռուպցիոն համակարգը գործի անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին:
«Ինստիտուցիոնալ լուծումներ են հարկավոր, քանի որ կան շատ դեպքեր, որ շատ ավելի բարդ ու խելացի սխեմաներ են: Եթե նայենք, կտեսնենք, որ այս օրերին բացահայտված դեպքերը, թեև աղմկահարույց էին, միևնույն է, պրիմիտիվ էին իրենց սխեմայով՝ գողանալ, պահել, թաքցնել: Այլ համակարգերում կան նաև շատ գրագետ կառուցված կոռուպցիոն սխեմաներ, որոնք ոչ միայն Հայաստանում են իրականացվել, այլև օֆշորային գոտիներ են, այլ պետություններ են ներքաշված, իսկ սրա բացահայտումն արդեն պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում»:
Խնդիրը ոչ միայն հակակոռուպցիոն սխեմաները վեր հանելն է, այլև այնպիսի մեխանիզմենր մշակելը, որոնք հետագայում անգամ մեծ ցանկության դեպքում թույլ չեն տա հին սխեմաների կիրառումը: Հակառակն, ըստ փորձագետի, հակակոռուպցիոն պայքարի Սահակաշվիլու ճանապարհն է, որը լավագույն օրինակը չէ:
«Սահակաշվիլին չգնաց ինստիտուցիոնալ լուծումների և տնտեսական նոր մոդելի ձևավորման ճանապարհով: Պատժիչ մեխանիզմներ կիրառելով՝ նա կարողացավ վերացնել կենցաղային կոռուպցիան, բայց չհաղթահարեց էլիտար կոռուպցիան»:
2017-ի հունիսին խորհրդարանը մի օրինագիծ ընդունեց, որով նոր կառույցի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում էր նախատեսվում: Այն պետք է փոխարիներ բարձրաստիճան պաշոտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին և հայտարարագրերն ուսումնասիրելու, վերլուծելու ավելի լայն հնարավորություններն ունենար, քան նախորդը, բայց և սահամափակվեր կանխարգելման գործառույթով: Սա նախորդ կառավարություն ծրագրած մոտեցումն էր: Նոր կառավարությունն այլ բան է նախատեսում. ծրագրում գրել է , որ ունիվերսալ բնույթի հակակոռւպցիոն մարմնի ստեղծում է նախատեսում, որը պետք է ունենա ոչ միայն կանխարգելման , այլ նաև օպերատիվ-հետախուզական գործառույթով:
Եթե այդպիսի կառույց գործի, ԱԱԾ-ն ստիպված չի լինի զբաղվել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ՝ ասում է Իրավաբանների հայկական ասոցիայի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը: Նա ասում է, որ քաղհասրակությունը նույնպես այդ մոդելի կողմնակիցն է:
Ունիվերսալ մոդելով ստեղծված կամ հակակոռուպցիոն «սուպեր» մարմնի վերաբերյալ կարծիքներն այնքան էլ միաշանակ չեն: Օրինակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մտավախություն ունի, որ կառույցը կարող է վերածվել անցանկալի սուպեր մարմնի: Բարձրաստիչան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն էլ առաջարկում է վերլուծել, թե ինչու եվոպական երնրերն այդ մոդելին նախապատվություն չեն տվել:
Օրերս Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրության շրջանակներում առաջին քրեական գործը հարուցվեց: Շուրջ մեկ տարի առաջ ուժի մեջ մտած կարգավորումը մինչ այժմ դեռ չէր գործել: Գործը վերաբերում է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: Նախաքննության մարմինը կասկածներ ունի, որ բարձրաստիճան պաշտոնյա լինելով՝ նա ոչ ստույգ տվյալներ է ներկայացրել հայտարարգրում:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն էլ համոզված է, որ գործով լրացուցիչ պարզաբանումների կարիք կա: Պետք է պարզվի՝ այդ գումարներն ինչ ճանապարհով են ստացվել, միտումնավոր թե անփութորեն են թաքցվել: Մանրամասսները, ըստ նրա, կհստակեցնենեն վարչական և քրեական պատասխանատվության տեսակները:




