


Երևանի մանկական զբոսայգում, այսօր կայացել է <<ՄամաԲալիկՌան 2018>> բարեգործական միջոցառումը:

Շուրջ մեկ կմ երկարությամբ վազքը հաղթահարել է ակտիվ, համարձակ 150 <<մամաբալիկ>>:

«Մասնակցելով մարաթոնին ուզում ենք ապացուցել, որ երեխաների հետ էլ կարելի է ու պետք է մնալ ակտիվ ու կենսուրախ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել են միջոցառման մասնակից մայրիկները:

«ՄամաԲալիկՌան 2018»-ի հիմքում հիմնականում բարեգործության գաղափարն էր։

Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է Նիբա սոցիալական ձեռնարկությանը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքների երեխաների ծնողները՝ հիմնականում միայնակ մայրերը:





