
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիետում քննարկել ու գտել են, թե ինչպես կարողանան պայքարել ստվերային փաստաթղթաշրջանռության դեմ: Փոքր բիզնեսը խոշորին է մեղադրում, վերջինս՝ փոքրին: Այսուհետ խնդրի լուծման խաղի ավելի կոշտ կանոններ են այժմ գորելու: Իհարկե, բարեխիղճ տնտեսավարողներն ավելի հանգիստ աշխատելու հնարավորություն են ունենալու: Թեմայի շուրջ այսօր քննարկում են ծավալել ՊԵԿ-ի ու հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչները:
Օրինապահ հարկ վճարողների ու «ոչ օրինապահ հարկ վճարողների ցանկ» վերջինիս ավելի պատկերավոր արտահայտությունը «սև հարկ վճարողների ցանկ» արտահայտությունն է, նախաձեռնողը ՊԵԿ-ն է, որը շահագրգռված է, որ մեր երկրում փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներն ի վերջո լուծում ստանան: ՊԵԿ-ում որոշել են ավելի խիստ լինել, պայքարել ստվերի դեմ՝ նաև փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները վերհանելով: Համապատասխան օրեսնդրական ակտն արդեն ընդունվել է: Առանց համապատասխան փաստաթղթերի առաքվող ապրանքները կբռնագանձվեն՝ իհարկե օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան.«Մինչև հարկային վճարները չվճարեն, դրանք չեն կարող առաքվել, մենք այս գործիքը պետք է կիրառենք, խստագույնս, որպեսզի կարողանանք պայքարել այս փաստաթղթերի ստվերային շրջանառության դեմ»: Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը ևս համամիտ է՝ ապրանքաշրջանառությունը պետք է փաստաթղթավորվի, սակայն, ոչ թե տույժ-տուգանքների միջոցով, այլ շահագրգռելու, որպես օրինակ մատնանշում է պարզեցված հարկի մասին օրենքը, երբ փոքր բիզնեսն ինքն էր շահագրգռված փաստաթուղթ պահանջելու, քանի որ հարկային որոշ արտոնություններ էր ստանում:
«Եթե չուղեկցող փաստաթուղթ ունեցող ապրանք է առկա, ապա դա ևս ստվեր է, տնետսվարող սուբյեկտը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատում է, բիզնեսն անկախ ծավալներից խուսափում է փաստաթղթերով աշխատելուց: Պատճառը հնարավորինս քիչ հարկեր վճարելն է: Ամեն ինչ հավատով է պայմանավորված:
«Եթե գործարարությունը համոզված լինի, որ նման խիստ մեթոդները, որը օրենքի պահանջ է, կիրառվում են հավասար բոլորի հանդեպ, իմ կարծիքով, մեկ-երկու տարվա ընթացքում դա կարմատավորվի: Եվրոպական շատ երկրների նման մենք էլ կունենանք այն մոտեցումը, որ անհնարին է պատկերացնել տնտեսական գործառույթ՝ առանց տնտեսական փաստաթղթի»:
Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևոգրայնը նաև նկատում է՝ օրենքներ են ընդունվում՝ առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկելու: Երբեմն քննարկումների հրավերք ստանում են, սակայն, առաջարկները երբեմն ուշ են լինում: Նրան հակադարձում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Երբ որ խնդրին մոտեցող չկա, ընդհանրապես դրա մասին չեն խոսում, բայց երբ որ ՊԵԿ-ը սկսում է միանգամից արձագանք է բարձրանում և դա հասկանալի է»:




